ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Վարչապետի հարցը

Վարչապետի հարցը
11.10.2025 | 12:53

Ամենաթողությունը բոլոր հանցագործությունների ծնողն ու սնուցողն է: Աշխարհում կան պաշտոններ ու այդ պաշտոններից բխող վարքականոններ, որոնք կարգավորվում և պահպանվում են գրված և չգրված օրենքներով, դրանց վրա ստեղծված ու ժամանակ առ ժամանակ հարստացվող ավանդույթներով:

Հիշու՞մ եք Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության նախագահ Ժան Բեդել Բոկասսային, ով սիրում էր ուտել իր քաղաքական հակառակորդներին:

Բարեբախտաբար ՀՀ վարչապետի պարագայում հրապարակային որկրամոլությունը տակավին չի հասել մարդակերության մակարդակի, բայց նրա կենցաղի ու առօրյա հիգիենիայի դրվագների հանրայնացումը, դրանց պարբերականությունն ու անբռնազբոսիկությունը արդեն հասել է այն աստիճանի, որ կարող ենք պնդել, որ դրանով խախտվում է ՀՀ քաղաքացիների իրավունքները, արտաքին աշխարհի համար մեր պետության վարկանիշի վրա բացասաբար ազդող և բոլորովին էլ դրական կամ օգտակար ուղերձներ չպարունակող գործելաոճի արդյունքում:

Կարճ ասեմ. եթե պարզունակ ու ցածրակարգ նման կենցաղավարությունն ու դրա հանրայնացումը մեր ԱԱԾ-ի համար OK է, ապա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, հասարակական ու այլ կարգի կազմակերպություն իրավունք ունի բացատրություններ պահանջել՝ վարչապետին ու նրա կնոջը որպես մեդիում, ասել կուզի՝ ուղերձ ձևակերպելու ու փոխանցելու գործիք օգտագործելու կապակցությամբ:

Այո, ես գտնում եմ, որ հեծանիվ քշելը աշխարհի մայրաքաղաքներում նորմալ չի, հատկապես երբ այդ քշելու տեսարանները հրապարակվում են այն նույն օրը, երբ տասնյակ հայ ծնողներ տակավին խելակորույս վիճակում գտնվելով տեղեկություն են ցանկանում ստանալ իրենց կորուսյալ զավակների մասին:

Ցանկացած երկրի ղեկավարի պարագայում նման վարքն ու պահվածքը ոչ թե չտեսություն է, այլ անբարոյականության գիտակցված ցուցադրություն, որով նա նսեմացնում ու ստորացնում է իր երկրի քաղաքացիներին՝ դարձնելով նրանց հեգնանքի ու ծաղրի առարկա:

Սովորենք պաշտպանել մեր ու մեր պետականության, հեղինակությունը, վարկն ու պատիվը պատուհասներից:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ